Քաղաքական

05.07.2019 19:59


Սահմանադրական ճգնաժամ չկա, դա արհեստածին երևույթ է. Արծվիկ Մինասյան

Սահմանադրական ճգնաժամ չկա, դա արհեստածին երևույթ է. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը կարծում է՝ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա, դա արհեստածին երևույթ է, որ նետել են օրակարգ մարդիկ, խմբեր՝ փորձելով արժևորել իրենց կամ իրենց նեղ քաղաքական խմբային շահերը:

«Չկա սահմանադրական ճգնաժամ, կա պարզ, տարրական, մարդկային, նվազագույն իրավական գիտելիքների տիրապետելու կամ առնվազն դրանով առաջնորդվելու ճգնաժամ: Մարդիկ չեն ուզում իրենց մտավոր կամ նվազագույն գիտելիքներին մի քիչ զոռ տալ՝ կարդալու, հասկանալու, ըմբռնելու, որովհետև իրենց նեղ խմբային, անձնական շահը կուրացրել է նրանց մտքի պարզագույն տրամաբանությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Մինասյանի խորին համոզմամբ՝ դատական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն այսօր շատ ավելի անկախ է, քան կար մինչև 2018 թ. և կլինի, եթե այս իշխանությունը ձևավորի դատական նոր համակարգ. «Կա հստակ ձգտում՝ վերացնելու դատական այս համակարգը և կա ՍԴ-ի դիմադրությունը իշխանության այս ցանկությանը: Սա է հենց բերում անկախության ավելի առարկայական դրսևորման»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը