Քաղաքական

10.07.2019 18:33


Դատարանն անհապաղ պետք է վերացնի Ռոբերտ Քոչարյանի ազատության սահմանափակումը. սահմանադրագետ

Դատարանն անհապաղ պետք է վերացնի Ռոբերտ Քոչարյանի ազատության սահմանափակումը. սահմանադրագետ

Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում անհապաղ պետք է դատական նիստ նշանակվի եւ վերացվի Ռ.Քոչարյանի ազատության սահամանափակումը, գործի վարույթի կասեցման ձևական առումով նորից որոշման ընդունվի: «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի դիմումը։ Մասնավորապես՝ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգը տապալելը)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։

Սահմանադրագետը նկատեց, որ Սահմանադրական դատարանի որոշումների պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ ՍԴ-ն ուժը կորցրած իրավական ակտի սահմանադրականության հարցերի գրեթե չի անդրադառնում, այնքանով որքանով դրանք ուժը կորցրած են, այդպես եղավ նաև այս դեպքում: «Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի նախկին խմբագրությունը վարույթ չի ընդունվել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով վարույթ է ընդունվել, այսինքն գործող նորմը: Երբ, բազմաթիվ անգամներ նշում էի, որ նման որոշումը բողոքարկման ենթակա չէ, որ հարցը պետք է դիտարկվի Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի տիրույթում, որոշ մասնագետներ իրենց անհամաձայնությունն էին արտահայտում: Անհասկանալի է բայց Երկրորդ Նախագահի գործով նման իրավիճակներ հաճախ են լինում»,-ասաց Ա.Վարդևանյանը՝ ավելացնելով. «Ինչևէ, տվյալ դեպքում դատավարական իմաստով առկա է մեկ հիմնական անհապաղ գործողություն՝ դատական նիստի նշանակում, ազատության սահամանափակման վերացում, գործի վարույթի կասեցման ձևական առումով նորից որոշման ընդունում»:

Այս խորագրի վերջին նյութերը