Աշխարհ

11.07.2019 17:05


Աֆրինում մեքենա է պայթեցվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Աֆրինում մեքենա է պայթեցվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Սիրիայի Աֆրին նահանգում պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա է պայթեցվել։ Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զովել է 8, վիրավորվել՝ 35 քաղաքացիական անձ։

Պայթյունը նաև մեծ նյութական վնասի առաջացման պատճառ է դարձել։ Անվտանգության ուժերի ենթադրությամբ՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է, որը կազմակերպվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) կողմից։

Թուրքական կողմը պնդում է, որ Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազատ բանակի» մասնակցությամբ անցկացված Աֆրինի ռազմագործողության արդյունքում Աֆրինը լիովին ազատագրվել էր PKK-ից։ Սակայն նահանգի հարավարևելյան Թել Ռըֆաթ շրջանում խմբավորումը դեռ շարունակում է իր գործուներությունը և ժամանակ առ ժամանակ ահաբեկչական գործողություններ կազմակերպում։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը