Լրահոս

11.07.2019 17:36


Թբիլիսի–Երևան ավիատոմսերը թանկացել են. Քաղավիացիայում այդ մասին տեղյակ չեն

Թբիլիսի–Երևան ավիատոմսերը թանկացել են. Քաղավիացիայում այդ մասին տեղյակ չեն

Թբիլիսիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են, գրել է գրել է aliq.ge-ն։

Վրացական ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական էջում հուլիսի 10-ի չվերթի մեկ ուղղությամբ տոմսի արժեքն էկոնոմ կարգով 800 լարի էր (մոտ 280 դոլար), առաջին կարգով՝ բիզնես կարգով՝ 1230 լարի (մոտ 430 դոլար): Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ նույն ուղղությամբ ավիատոմս կարելի էր ձեռք բերել մոտ 100 դոլարով:

Քաղաքավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռեւազյանը NEWS.am-ի հետ զրույցում նախ հարցրեց, թե արդյոք ուսումնասիրություն կատարվե՞լ է, ապա հավելեց, որ կխնդրի կոմիտեի աշխատակիցներին ուսումնասիրություն կատարել. «Մենք այդ ուսումնասիրությունը չենք արել. անկեղծ ասած, ես կխնդրեմ, որ մեր թիմը ուսումնասիրություն կատարի, կապնվեն ավիաընկերության հետ, որ ավելի հստակ ինֆորմացիա տան գների հետ կապված: Բայց հնարավոր է՝ դա կապված լինի Ռուսաստան–Վրաստան չվերթների փակման հետ, այսինքն՝ պահանջարկի մեծացման հետ, մենք կուսումնասիրենք»։

Այս խորագրի վերջին նյութերը