Լրահոս

11.07.2019 17:40


Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով

Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով։ Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը փոխել է Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով և թողել հետևյալ գրառումը.

«Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է: Անկեղծ մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը