Աշխարհ

23.07.2019 20:13


Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ S-400-ների մատակարարմամբ կախում կառաջանա Ռուսաստանից

Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ S-400-ների մատակարարմամբ կախում կառաջանա Ռուսաստանից

Թուրքիայի քաղաքական շրջանակներում շարունակում է քննարկվել Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդիրը։

Չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունների կողմից ռուս-թուրքական գործարքը բավական մեծ խանդավառությամբ ընդունվեց, ընդդիմադիր շրջանակներում այդ հարցով որոշակի մտահոգություններ կան։

Թեմային անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջինս նշել է, որ այս գործարքը իր բացասական կողմը նույնպես ունի, քանի որ սրանով ավելի է մեծանում Թուրքիայի կախվածությունը Ռուսաստանից։

«Արտաքին քաղաքականության մեջ լուրջ խոչընդոտի առջև ենք կանգնած։ Արտաքին քաղաքականությունը պետք է ղեկավարվի ողջամտությամբ։ Եթե Թուրքիան անվտանգության առումով խնդիրներ ունի, կարող է գնել «S-400», բայց դա չպիտի կախվածություն առաջացնի Ռուսաստանից»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած՝ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը։ Վերջերս էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիային մատակաարված այդ համակարգերը կգործարկվեն 2020-ից:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը