Աշխարհ

25.07.2019 13:28


Օդանավասանդուղքը բախվել է ինքնաթիռին, որը պետք է «Շերեմետևոյից» Երևան մեկներ

Օդանավասանդուղքը բախվել է ինքնաթիռին, որը պետք է «Շերեմետևոյից» Երևան մեկներ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավասանդուղքը վնասել է «Նորդվինդ» («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի վերին շերտը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փոխադրող ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սպասարկող ընկերությունը սանդուղքով է վնասել ինքնաթիռը։

​Այժմ ուղևորներին այլ ինքնաթիռ են նստեցնում, չվերթը մոտ 30 րոպե կուշանա։

Տուժածներ չկան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը