Աշխարհ

25.07.2019 18:15


Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 163.000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել

Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 163.000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել

Հուլիսի 12-ից մինչ օրս Ստամբուլում 6.122 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ բոլոր այդ ներգաղթյալները, բացի սիրիացիներից, հետ են ուղարկվում իրենց երկրներ:

Անօրինական փախստականներից 2.691-ը Աֆղանստանից են, 1.619-ը՝ Պակիստանից, շուրջ 1000-ը՝ Սիրիայից: Օրական միջինում 600 անօրինական միգրանտ է հայտնաբերվում: Նրանց նախ ուղարկում են փախստականների վերադարձի հատուկ կենտրոններ, իսկ այդտեղից էլ՝ համապատասխան երկրներ:

Սիրիացիների դեպքում, եթե նրանք Ստամբուլում հաշվառված չեն, ապա հետ են ուղարկում Թուրքիայի այն նահանգներ, որտեղ հաշվառված են: Ըստ Սոյլուի՝ Ստամբուլում հաշվառված 1 մլն 69.000 փախստականներից 547.000-ը սիրիացիներ են:

Որևէ տեղ չհաշվառված սիրիացիները պարզապես ուղարկվում են փախստականների ճամբարներ: Ճամբարներում ապաստանած 100.000-ավոր քաղաքացիները ժամանակավոր պաշտպանության տակ են առնված: Ըստ թուրք նախարարի՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքից արտաքսել ժամանակավոր պաշտպանության տակ առնված ներգաղթյալներին:

Նախարարը նշել է, որ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 163.000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել: Նրանցից 43.000-ը արդեն հետ է ուղարկվել, ևս 7.000 -ը առաջիկայում կուղարկվի իր հայրենիք:

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում այս պահին կա 4 մլն 900.000 փախստական, որոնցից 3 մլն 634.000-ը պետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ է առնված:

Այս խորագրի վերջին նյութերը