Աշխարհ

25.07.2019 19:43


Ադրբեջանում կարտաշիրմեն անհայտ զինվորների մնացորդները

Ադրբեջանում կարտաշիրմեն անհայտ զինվորների մնացորդները

Բաքվի ռազմական դատարանն Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի դիմումի համաձայն՝ 1993-1994թթ. մարտերում զոհված անhայտ զինվորների մնացորդներն արտաշիրմելու որոշում է կայացրել, գրում է minval.az-ը:

Մնացորդները կարտաշիրմվեն «Շամմեդլի» գերեզմանատնից:

Արտաշիրմման և բժշկագենետիկական փորձաքննության նախապատրաստական աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին:

Գործընթացը կիրականացվի Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի, Պետանվտանգության ծառայության, Ռազմական դատախազության, Առողջապահության նախարարության պաթոլոգիական անատոմիայի և դատաբժշկական փորձաքննության գիտահետազոտական և կրթական միավորման կողմից: Աշխատանքներին կմասնակցեն նաև տեղական գործադիր մարմինները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը