Աշխարհ

26.07.2019 18:26


«Ոչնչացնելու մտադրություն». Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը հավակնում է «Էմմի»-ի (տեսանյութ, լուսանկար)

«Ոչնչացնելու մտադրություն». Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը հավակնում է «Էմմի»-ի (տեսանյութ, լուսանկար)

Հայտնի ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը կարող է «Էմմի» մրցանակի արժանանալ լավագույն պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում։

«Ֆիլմում պատմաբանները, գիտնականներ եւ անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակi հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչեւ այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված եւ լսված լինելու իրավունքի համար, եւ ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, նշել է, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։

«Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն որպես հրաշալի պատմություն, այլեւ այն պատճառով, որ ուժեղ հարված է ցեղասպանության ժխտմանը»,- հավելել է Համբարյանը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը