Աշխարհ

26.07.2019 21:07


Անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Անհայտ պայմաններում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր։

Օգտատերն ասում է, որ անձամբ է արել լուսանկարները, թափորն ուղեկցող մարդկանցից հարցուփորձ է արել տեղեկություններ ճշտելու համար, ասել են, որ մահվան պատճառը չգիտեն։

Այլ բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ զինծառայողը մահացել է դժբախտ պատահարից։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հատկանշական է, որ տեսանյութի վերջում նկարողին մոտենում է մի երիտասարդ ու ստիպում անջատել տեսախցիկն ու չնկարել։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը