Աշխարհ

27.07.2019 17:51


«Արսենալի» ֆուտբոլիստի ամառանոցում դի է հայտնաբերվել

«Արսենալի» ֆուտբոլիստի ամառանոցում դի է հայտնաբերվել

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենիի Եգիպտոսում գտնվող ամառանոցում դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի հայրը։

Հաղորդվում է, որ դեքպի վայր են ժամանել ոստիկանները։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում տեղի ունեցածի մանրամասները ճշտելու համար։

Մոհամեդ Էլնենին նախորդ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը