Աշխարհ

28.07.2019 19:37


Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին․ վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ

Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին․ վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ երեկ ուշ երեկոյան մի խումբ անձինք փորձել են հատել Իրանի և Ադրբեջանի պետական սահմանը:

Հաղորդվում է, որ Իրանի տարածքից նկատելով մարդկանց՝ ադրբեջանցի սահմանապահները փորձել են կանխել նրանց տեղաշարժը, սակայն վերջիններս զինվորականների պահանջներին չեն ենթարկվել և տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ:

Թեև սահմանախախտներին չի հաջողվել ներխուժել ադրբեջանական տարածք, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են նաև, որ «նրանց մոտ թմրանյութեր են եղել»:

Պաշտոնական Բաքուն Իրանի իշխանություններից պահանջում է հայտնաբերել իրավախախտներին և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը