Աշխարհ

29.07.2019 13:38


Միջազգային կոալիցիան ավիահարված է հասցրել Դեյր Զոր նահանգին. SANA

Միջազգային կոալիցիան ավիահարված է հասցրել Դեյր Զոր նահանգին. SANA

ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված Է հասցրել Սիրիայի Դեյր Զոր նահանգի Էզ Զեր բնակավայրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է SANA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հարվածի հետեւանքով կան զոհվածներ եւ տուժածներ խաղաղ բնակչության շրջանում: Նրանց թիվը SANA-ն չի ճշտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը