Քաղաքական

31.07.2019 15:05


«Ո՞ւր էր Բաբաջանյանը, երբ եկեղեցու դեմ ակցիա էր իրականացվում». Հայկ Այվազյան

«Ո՞ւր էր Բաբաջանյանը, երբ եկեղեցու դեմ ակցիա էր իրականացվում». Հայկ Այվազյան

Ստամբուլյան կոնվենցիայի ակտիվ ջատագովներից է Ստյոպա Սաֆարյանը, ով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի /ՄԱՀԻԻ/ հիմնադիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Նրա խոսքով՝ Սաֆարյանի կազմակերպության դոնորներից են ՆԱՏՕ-ն և Ժողովրդավարության աջակցման հիմնադրամը (NED): Ըստ որոշ բաց աղբյուրների և նույն NED-ի համահիմնադիրներից Ալեն Վայնշտեյնի վկայության՝ հիմնադրամին վերապահված է այն գործառույթը, ինչ նախկինում արել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Այվազյանի խոսքով՝ ԱՄՆ-ում հրապարակված բաց աղբյուրների տվյալներով՝ NED-ը հովանավորվում է հենց ԿՀՎ-ի կողմից:

Ըստ Այվազյանի՝ այս տվյալներն էլ բավական են, որպեսզի հասկանալի դառնա, թե որտեղից է գալիս Սաֆարյանի՝ հայտնի կոնվենցիային ակտիվ ջատագովելը:

Այվազյանը խոսեց նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին, ով օրերս հայտարարեց, թե դեմ է Ստամբուլյան կոնվենցիային. «Ես ԱԺ պատգամավորի խոսքում մի քանի կեղծիք եմ նկատել»:

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Այվազյանը կեղծիք անվանեց մասնավորապես Բաբաջանյանի այն հայտարարությունը, թե՝ Ստամբուլյան կոնվենցիան մեր հասարակությանը երկու մասի է բաժանել՝ կողմ և դեմ:

«Չկա նման բան. կա այլասերվածների և նրանց իրավունքների պաշտպանների փոքր խումբ, որի մեջ են մտնում նաև Արևմուտքի օտարերկրյա գործակալները, որոնք էլ հենց կողմ են կոնվենցիայի վավերացմանը: Այնինչ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այս կոնվենցիային: Եվ հավասար մասերի կիսելը հենց կեղծիք է»,- մեկնաբանեց Այվազյանը:

Բանախոսը կեղծք է համարում նաև այն, որ Բաբաջանյանը Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինելը պայմանավորում է եկեղեցու համապատասխան հայտարարությամբ. «Իսկ ո՞ւր էր Արման Բաբաջանյանը, երբ Արևմուտքը հատուկ օպերացիա էր իրականացնում Վեհափառի դեմ: Ինչո՞ւ էր լռում այն ժամանակ: Թե՞ հույս ուներ, որ Արևմուտքը կհաջողի»,- ասաց Հայկ Այվազյանը և հիշեցրեց, որ երբ 2017-18թթ, երբ կոնվենցիան ստորագրվում էր, Բաբաջանյանը լռում էր:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը