Աշխարհ

01.08.2019 09:51


«Արսենալն» ընկերական խաղում հաղթեց 11-մետրանոցներով․ Մխիթարյանը չկարողացավ հստակ իրացնել իր 11-մետրանոցը (տեսանյութ)

«Արսենալն» ընկերական խաղում հաղթեց 11-մետրանոցներով․ Մխիթարյանը չկարողացավ հստակ իրացնել իր 11-մետրանոցը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ընկերական հանդիպումներ անցկացնել ու պատրաստվել առաջիկա մրցաշրջանին:

Էմերիի թիմը հերթական ստուգողական խաղում մրցեց ֆրանսիական «Անժերի» հետ: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Էլ Մելալին: Լոնդոնյան ակումբը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը․ գոլով աչքի ընկավ Նելսոնը:

Թիմերը հաղթողին պարզեցին 11-մետրանոցների շնորհիվ, որտեղ ավելի դիպուկ էին «զինագործները»՝ 4-3:

Հավելենք, որ խաղին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին ու չկարողացավ հստակ իրացնել իր 11-մետրանոցը:

Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 4-ին՝ մրցելով «Բարսելոնայի» հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը