Աշխարհ

02.08.2019 09:51


Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Դանի Ալվեսը նոր ակումբ ունի

Բրազիլիայի հավաքականի աջ պաշտպան Դանի Ալվեսը կարիերան կշարունակի հայրենիքում:

36-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սան Պաուլո»: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

2017-2019 թվականներին Դանին հանդես է եկել ՊՍԺ-ում։ Այս ամռանը բրազիլացին դարձավ ազատ գործակալ։ Անցած մրցաշրջանի 32 խաղում պաշտպանը ակումբային մակարդակով դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը