Աշխարհ

03.08.2019 12:56


Որտե՞ղ է հանգստանում Սամվել Կարապետյանի ընտանիքը. նրա դուստրը լուսանկար է հրապարակել

Որտե՞ղ է հանգստանում Սամվել Կարապետյանի ընտանիքը. նրա դուստրը լուսանկար է հրապարակել

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանը, աստիճանաբար Instagram–ի աստղի կարգավիճակ է ձեռք բերում։ Նրա` աշխարհի տարբեր վայրերում արված լուսանկարներն աչքի են ընկնում ոչ թե քանակով, այլ որակով, որոնք ուրախացնում են նրա հետևորդներին։

Ինքնատիպ ոճն ու նրբաճաշակությունն առանձին գրավչություն են հաղորդում Տաթև Կարապետյանի լուսանկարներին։ Այս անգամ Տաթևիկը ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարին կից որևէ գրառում չկա, սակայն տեղանքից պարզ է դառնում, որ երջանիկ ընտանիքը հանգստանում է Կորսիկայում։

Մոտ մեկ ժամ առաջ տեղադրած լուսանկարն արդեն ավելի քան 3 հազար «հավանում» է հավաքել։ Ի դեպ, Տաթևիկն արտաքնապես շատ նման է իր մորը։

Ավելի վաղ Տաթևը լուսանկարներ էր հրապարակել Մշուշոտ Ալբիոնի այցից։ Բաժանորդները գնահատել էին աղջկա անզուգական ճաշակը

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը