Աշխարհ

05.08.2019 11:39


Գամպերի Գավաթ. Սուարեսի հիասքանչ գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Արսենալին»

Գամպերի Գավաթ. Սուարեսի հիասքանչ գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Արսենալին»

Կատալոնական «Բարսելոնան» նվաճեց «Ժոան Գամպերի գավաթը»՝ հաղթելով «Արսենալին»: Հանդիպումը տեղի ունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում:

Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Մեսութ Օզիլի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ լոնդոնյան ակումբի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Բարսելոնան» երկրորդ խաղակեսի միջնամասում հաշիվը հավասարեցրեց «Արսենալի» պաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի ինքնագոլի շնորհիվ:

Կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց Լուիս Սուարեսի գոլը 90-րդ րոպեին։ Գոլային փոխանցում կատարեց Սերխի Ռոբերտոն։

Գամպերի գավաթը խաղարկվում է 1966 թվականից։ 1997 թվականից մրցաշարն անցկացվում է մեկ խաղով՝ նախամրցաշրջանային ժամանակացույցի հագեցվածության պատճառով։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը