Աշխարհ

07.08.2019 20:33


Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ (տեսանյութ)

Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ (տեսանյութ)

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Քոյ-Թաշ գյուղում գտնվող տանը հատուկջոկատայիները օպերացիա են սկսել: Այս մասին հայտնում է Sputnik Ղրղըզստանը: Ոստիկանության հատուկ ծառայությունները հայտնել են, որ Քոյ-Թաշ է մեկնել օպերատիվ քննչական խումբը։

Սոցկայքերում հայտնված տեսանյութում երևում է, որ հատուկջոկատայինները մտել են նստավայր, լսվում են կրակոցների ձայներ, թե ով է կրակում, հայտնի չէ: Աթամբաևի կողմնակիցները պաշտպանվում են քարերով: 24.kg պորտալի տվյալներով` հատուկջոկատայինների գործողությունների ընթացքում 10 մարդ վիրավորվել է։

Նշենք, որ հունիսի 13-ին Ղրղըզստանի խորհրդարանը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որի աշխատանքների հիման վրա հայտարարվեց, որ Աթամբաևը կարող է ներգրավված լինել վեց հանցագործությունների մեջ: Հունիսի 20-ին այս եզրակացությունն ուղարկվեց Գլխավոր դատախազին: Հունիսի 25-ին գլխավոր դատախազն ասաց, որ վեց փաստերից հինգը հիմք են տվել քրեական գործ հարուցելու համար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը