Աշխարհ

09.08.2019 09:09


Պաշտոնական. Դավիդ Լուիսը տեղափոխվեց «Արսենալ»

Պաշտոնական. Դավիդ Լուիսը տեղափոխվեց «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց այսօրվա երկրորդ տրանսֆերի մասին:

«Զինագործների» շարքերը համալրել է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը: Նա լոնդոնյան ակումբում կկրի «23» համարի խաղաշապիկը:

Տրանսֆերի մանրամասները չեն նշվում:

«Լուիսը շատ փորձառու խաղացող է ու անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելուն:

Նա ճանաչված ֆուտբոլիստ է ու մեծ ուժ կհաղորդի մեր պաշտպանությանը»,-ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը