Աշխարհ

09.08.2019 09:22


Հայաստանցիները Թուրքիա այցելությունների ռեկորդ են սահմանել

Հայաստանցիները Թուրքիա այցելությունների ռեկորդ են սահմանել

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին տարիներին սկսկել է շեշտակի աճել։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2019–ի հունվար–հունիս ամսիներին կազմել է 23160 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15 տոկոս։

Այս տարվա հունիսին Թուրքիա է այցելել 5067 Հայաստանի քաղաքացի, ինչը 22 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշենք, որ Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին մի քանի տարի միայն աճ են գրանցում։

Այս խորագրի վերջին նյութերը