Քաղաքական

10.08.2019 18:05


Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերաբացման արարողությամը (տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերաբացման արարողությամը (տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Լֆիկը, որ հազիվ է գլուխն ազատել լրագրողներից, այսօր նորից «ընկել էր» մեր ձեռքը: Մենք նրան հանդիպեցիմք Մարալիկում, որտեղ ՀՀԿ-ի նախկին պատգամավորը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերաբացման արարողությամը:

Նրան ուղեկցում էր դուստրը, որը Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-տեքստիլ» ընկերության ղեկավարն է:
Hraparak.am-ը հետաքրքրվեց Սամվել Ալեքսանյանից, թե ի՞նչ առիթով և ի՞նչ կարգավիճակով է մասնակցում այս գործարանի վերաբացմանը:

«Գործարար եմ, մենք էլ տեքստիլի արտադրություն ունենք, դրա համար հրավիրված եմ»,-իր՝ գործարար լինելը «դուխով» խոստովանեց նախկին պատգամավորը, որը «բիզնեսի հետ ոչ մի կապ չուներ»:

Իսկ ինչպե՞ս են իր գործերը հիմա, գո՞հ է «նոր Հայաստանում» ստեղծված բիզնես միջավայրից, Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ լավ են, լավ են: Բայց երբ սկսեցինք «բզբզալ», որ համեմատի նախորդի ու ներկայի հետ՝ Ալեքսանյանն այլևս չցանկացավ պատասխանել հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը