Աշխարհ

11.08.2019 12:18


Grand Chess Tour. Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Grand Chess Tour. Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) արագ շախմատի մրցաշարի երկրորդ փուլում հասավ հաղթանակի։

Արոնյանը սպիտակներով խաղում էր ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինի հետ։ Լևոնը հաղթանակի հասավ 56-րդ քայլում և 3 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ այս մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սևերով հաղթանակ էր տարել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավիի դեմ խաղում։ Երրորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը կլինի ադրբեջանցի Շաքյար Մամեդյարովը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը