Աշխարհ

11.08.2019 13:02


«Սոչիի» սեփականատեր․ Միտք կար Մխիթարյանին հրավիրելու մեր թիմ

«Սոչիի» սեփականատեր․ Միտք կար Մխիթարյանին հրավիրելու մեր թիմ

«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգն ասել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին․

«Այդպիսի միտք ունեի գլխումս, և մինչև հիմա մտածում եմ այդ մասին։ Բայց այդ թեմայով որևէ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Արդյոք նման բան հնարավո՞ր է ժամանակի ընթացքում․ տեսնենք»,-ասել է Ռոտենբերգը «Матч Премьер»-ի եթերում։

Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» գույները։

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը