Աշխարհ

11.08.2019 21:14


«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալը» հաղթանակով մեկնարկեց ԱՊԼ-ում․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկությունում։

Մեկնարկային տուրում «զինագործներն» արտագնա հանդիպում անցկացրին «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ «Սենթ Ջեյմս Պարկում» կայացած խաղում արձանագրվեց ընդամենը մեկ գոլ․ 58-րդ րոպեին «Արսենալին» հաղթանակ պարգևեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի գոլը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում։ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե, ապա տեղը զիջեց Գաբրիել Մարտինելիին։

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» խաղալու է «Բերնլիի» հետ, իսկ «Նյուքասլի» մրցակիցը լինելու է «Նորվիչ Սիթին»։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր

«Նյուքասլ Յունայթեդ»-«Արսենալ»՝ 0-1
Գոլը՝ Օբամեյանգ 58՛

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը