Աշխարհ

13.08.2019 16:14


Thirty Seconds to Mars խումբը համերգ կտա Վրաստանում

Thirty Seconds to Mars խումբը համերգ կտա Վրաստանում

Thirty Seconds to Mars ամերիկյան հայտնի ռոք խմբի երաժիշտները ցանկություն են հայտնել օգոստոսի 13-ին Վրաստանում կայանալիք առաջին համերգի ընթացքում ավելի մոտ լինել հանդիսատեսին: Համերգը կկայանա Բաթումիից 47 կմ հեռավորության վրա գտնվող Շեկվեթիլիում՝ Black Sea Arena համերգասրահում:

Խմբի անդամները կազմակերպիչներին նախապես խնդրել են համերգի բեմն ավելի մոտեցնել հանդիսատեսին, ինչը թույլ կտա ներկաներին ելույթների մաս դառնալ, պարել երաժիշտների հետ:

Համերգին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների համար օգոստոսի 13-ին լրացուցիչ գնացք կաշխատի Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ, որը կանգ կառնի Black Sea Arena-ի տարածքում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը