Քաղաքական

14.08.2019 15:25


7-րդ գանգատն ենք ներկայացրել ՄԻԵԴ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

7-րդ գանգատն ենք ներկայացրել ՄԻԵԴ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով:

Նա անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման և դրա շուրջ ծավալվող զարգացումներին:

«Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկում միջնորդություն ենք ներկայացրել, որ դատական նիստի մեկ հատվածը լինի դռնփակ։ Դռնփակ ժամանակահատվածում մենք ներկայացրել ենք մեր փաստարկները՝ կապված մարտի 1-2-ին Արցախից զորք բերելու հետ։ Երբ մենք ներկայացրինք այս փաստարկները, դատախազության մոտ փաստարկ չկար, նա ոչինչ չուներ ասելու: Հիմա, ցավոք, այդ հարցին չեմ կարող հրապարակային մանրամասն պատասխանել: Իսկ կիսատ պատասխանի դեպքում ամեն մեկն իր ձևով կմեկնաբանի»,-ասել է Հայկ Ալումյանը:

«2019 թվականի հունիսի 27-ին մենք ներկայացրել ենք միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրան գրավով կալանքից ազատ արձակելու մասին։ Oրենքում նշված է, որ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։ Այսօր օգոստոսի 14-ն է, սակայն խախտելով ներպետական օրենքի հստակ պահանջը, վարույթն իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը դեռեւս չի քննել»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը