Լրահոս

20.04.2010 11:41


Իրանի ԱԳ փոխնախարար. «Մենք ուզում ենք հակամարտության կարգավորման մեջ ներդրում կատարել»

Իրանի ԱԳ փոխնախարար. «Մենք ուզում ենք հակամարտության կարգավորման  մեջ ներդրում կատարել»

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Իրանի ԱԳ փոխնախարար Ռամին Մեհմանպարաստը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը որևէ նախաձեռնություն ունենա՝ նա ասել է, թե Իրանը կողմ է տարածաշրջանային ցանկացած հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանի երկրների զարգացմանը։

-Մենք հույս ունենք, որ համագործակցության շնորհիվ  հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների։ Տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Իրանը ջանքեր է գործադրում։ Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև  հակամարտությունը վերանա, ապա պետք է  հստակեցնենք այդ հակամարտության առաջացման պատճառները։ Սովորաբար տարածաշրջանային հակամարությունները տեղի են ունենում երրորդ երկրի միջամտությամբ, որի հետևանքով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը վտանգի տակ են հայտնվում։ Մենք ուզում ենք հակամարտության կարգավորման  մեջ ներդրում կատարել Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերությունների շնորհիվ։ Դա մեր աշխատանքային ծրագրի մեջ է մտնում։ Եթե տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չլինի, չի լինի առաջընթաց,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը