Լրահոս

15.08.2019 10:50


Ջերմուկում տրակտորը կողաշրջվել է հարակից ձորակը. փրկարարները դուրս են բերել վարորդի դին

Ջերմուկում տրակտորը կողաշրջվել է հարակից ձորակը. փրկարարները դուրս են բերել վարորդի դին

Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Վահրամ Ե., ծնված 1968 թ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 10 մ կողաշրջվել հարակից ձորակը:

Փրկարարները տրակտորից դուրս են բերել Վահրամ Ե.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը