Լրահոս

15.08.2019 12:00


Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը

Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը

«911» ծառայությանն օգոստոսի 14-ին՝ ժամը 15:47-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին:

Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը:

Այս խորագրի վերջին նյութերը