Աշխարհ

15.08.2019 19:29


Ռուսաստանում արջը փորել է գերեզմանն ու տարել հանգուցյալի դին

Ռուսաստանում արջը փորել է գերեզմանն ու տարել հանգուցյալի դին

Ռուսաստանում՝ Ամուրի-Կոմսոմոլսկում, արջը քանդել է նոր մահացած մարդու գերեզմանն ու տարել հանգուցյալին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Ստարտ միկրոշրջանում։ Ոստիկանությունը ստուգումներ է սկսել դեպքի առնչությամբ։

Ոստիկանության տեղի բաժանմունքից տեղեկացնում են, որ հանգուցյալի դիակը չեն հայտնաբերել դեռ, սակայն արջի հետքերը գտել են, և որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը