Աշխարհ

15.08.2019 18:34


Քեյթ Բլանշեթը պլանավորում է ավարտել դերասանի իր կարիերան

Քեյթ Բլանշեթը պլանավորում է ավարտել դերասանի իր կարիերան

Դերասանուհի Քեյթ Բլանշեթը խորհրդածում Է ստեղծագործական կարիերան ավարտելու շուրջ: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել Է Vulture ինտերնետ-պորտալը, որին հաջողվել Է դերասանուհուց հարցազրույց վերցնել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Ո՞ւր ես կորել, Բեռնադեթ» (2019 թ.) ֆիլմի Նյու Յորքում կայացած պրեմիերային ցուցադրությունից հետո, ֆիլմ, որը պատմում Է մի կնոջ անձնական դրամայի մասին, որը փորձում Է երջանկություն գտնել աշխարհի ծայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո՛, ինձ համար եկել Է կանգ առնելու ժամանակը,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսկապե՞ս խորհրդածում Է դերասանական կարիերան դադարեցնելու մասին, ինչպես նա դեռ փետրվարին Էր ասել հարցազրույցներից մեկի ժամանակ՝ խոստանելով զբաղվել ճուտիկներին կերակրելով եւ Բոլեսլավ Պրուստի վեպերի ընթերցանությամբ:- Այո՛, միանգամայն, լիովին: Եվ ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհի հանդիսատեսները, դիտելով այդ ֆիլմը, կասեն. «Այո, իսկապես նրա համար եկել Է կանգ առնելու ժամանակը»»:

Քեյթ Բլանշեթի խոսքով՝ ինքը «մտադիր Է նախապես ներողություն խնդրել», բայց, միեւնույն ժամանակ, խոստովանել Է, որ նման մտքերն իրեն սկսում են տանջել ամեն անգամ, երբ ինքն ավարտում Է նկարահանումները:

«Այո՛, այդպես տեղի Է ունենում ամեն անգամ»,-ընդգծել Է նա: Ծնունդով Մելբուռնից (Ավստրալիա) Բլանշեթն սկսել Է Սիդնեյի թատրոնների բեմերում խաղալ դեռ ուսանողական տարիներին: 1990-ական թվականներին նկարահանվել Է մի քանի ավստրալական հեռուստասերիալներում, իսկ այնուհետեւ մի քանի դեր Է խաղացել Հոլիվուդում: 1998 թվականին նա համաշխարհային ճանաչում Է ստացել՝ Անգլիայի Եղիսաբեթ Առաջին թագուհու դերը կատարելով Շեքհար Քուփերի «Եղիսաբեթ» կինոնկարում: Այդ դերը նշվել Է «Ոսկե գլոբուս» եւ Բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակներով, այդ ժամանակ Էլ նա առաջին անգամ անվանակարգվեց «Օսկար»-ի:

Դրան հաջորդել Է Փիթեր Ջոնսոնի «Մատանիների տիրակալը» (2001 թ.) կինոեռերգությունում բարի ոգիների թագուհի Գալադրիելի դերը եւ հոլիվուդյան աստղ Քեթրին Հեփբյոռնի դերը Մարտին Սքորսեզեի «Ավիատոր» (2004 թ.) դրամայում, որի համար Բլանշեթը «Օսկար» ստացավ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի կատարման համար: 2013 թվականին Էկրան բարձրացավ Վուդի Ալենի «Ժասմին» դրաման, որտեղ Բլանշեթը մարմնավորել Է մի կնոջ, որը մի ակնթարթում կորցնում Է տունը, կարողությունը, ամուսնուն: Քննադատներն այս աշխատանքը առավել հաջողվածներից մեկն են համարել նրա կարիերայում: Այն բազմաթիվ պարգեւներ բերեց դերասանուհուն, այդ թվում՝ BAFTA մրցանակ, «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս»: Ընդամենն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում դերասանուհին արժանացել Է երկու «Օսկար» մրցանակի, երեք «Ոսկե գլոբուսի» եւ երեք BAFTA մրցանակի, ինչպես նաեւ ավստրալական եւ ամերիկյան մի շարք այլ պարգեւների, 2008 թվականին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» հայտնվել Է նրա աստղը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը