Լրահոս

19.08.2019 11:23


Մաշտոցի պողոտայում Mercedes-ը բախվել է սյանը. 3 վիրավոր սիրիահայերից 2-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները (լուսանկար)

Մաշտոցի պողոտայում Mercedes-ը բախվել է սյանը. 3 վիրավոր սիրիահայերից 2-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները (լուսանկար)

Երեւանում այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 MM 801 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ Կառավարական ընդունելությունների տան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղեւորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված ուղեւորները սիրիահայեր են:

Այս խորագրի վերջին նյութերը