Քաղաքական

20.08.2019 14:40


«Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է. պատկերացնո՞ւմ ես՝ գան ասեն՝ պապա 1, պապա 2, խայտառակ չենք». Ս. Սարոյան

«Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է. պատկերացնո՞ւմ ես՝ գան ասեն՝ պապա 1, պապա 2, խայտառակ չենք». Ս. Սարոյան

Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական է, պատկերացնո՞ւմ ես՝ գան, ասեն՝ պապա 1, պապա 2: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը. «Էդ Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական օրենք ա»:

Հարցին, թե որ հոդվածն է հակասում Սահմանադրությանը, Սեյրան Սարոյանն ասաց. «Այ էն հոդվածը, որ մեր Սահմանադրության մեջ գրված է. ես էս տան պապան եմ, իմ կնիկ Լիան էլ մաման ա, իմ տղերքն էլ պապա էլ ունեն, մամա էլ ունեն, հիմա սրանք ուզում են մխտռել էս ամեն ինչը: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ ես՝ երկու տղա գան, ասեն՝ պապա 1, պապա 2, պապան պիտի երթա, երեխա պահի, մաման՝ երկու մամա, կամ էդ ի՞նչ ա, խայտառակ չենք»:

Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունն է ստորագրել այդ կոնվենցիան, Սեյրան Սարոյանն ասաց. «Տո ղալաթ ենք արել, ստորագրել ենք, ստորագրել ենք, գիտես թե: Թող կողքում ապրեն իրենց համար, ո՞վ ա խանգարում դրանց, էսքան վախտ ո՞վ ա խանգարել դրանց, հանգիստ թող ապրեն էլի: Անպայման պտի տուն էլ, ընտանիքն էլ հարամենք, է հետո՞: Եվրոպացին ասեց, ջայնամ չասեց, հո պլեն չենք, ես դաժե Նիկոլ Փաշինյանին էլ ճանաչելով գիտեմ, որ չի թողնելու, որ անցնի»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը