Աշխարհ

23.08.2019 17:23


Ամերիկուհին «երկու բերան» ունեցող արտասովոր ձուկ է որսացել

Ամերիկուհին «երկու բերան» ունեցող արտասովոր ձուկ է որսացել

ԱՄՆ–ում Դեբի անունով կինը Շամփլեյն գետում ամուսնու հետ ձնկորսության ժամանակ արտասովոր ձուկ է բռնել, հաղորդում է Fox News-ը:

«Երբ նկատեցի, որ կարթի մեջ ձուկ է ընկել, ասացի ամուսնուս, որ հույս ունեմ՝ մեծ կլինի, իսկ երբ նրան նավակ բարձրացրինք, ապշահար եղանք: Ձուկը երկու բերան ուներ, սակայն միաժամանակ առողջ ու աշխույժ տեսք ուներ»,- պատմել է Դեբին:

Կնոջ խոսքով՝ ինքն ու ամուսինը արագ լուսանկարել են ձկանը և բաց թողել, իսկ արտասովոր լուսանկարը Facebook-ում հրապարակել է Ջեդեսը՝ Դեբիի գործընկերը:

«Նա համոզված չէր, որ իր որսը կհետաքրքրի որևէ մեկին, սակայն ես գիտեի, որ այն կտարածվի սոցկայքերում»,- ասել է Ջեդեսը, որի կարծիքով ձկան՝ երկու բերան ունենալը նախկինում կրած վնասվածքի հետևանք է:

Սոցկայքի օգտատերերից ոմանք կիսել են նրա կարծիքը, ոմանք էլ նման անոմալիան ջրի աղտոտվածությամբ են բացատրել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը