Լրահոս

22.04.2010 10:48


Գալուստ Սահակյան. «Խորհրդակցության շեշտադրումները վերաբերել են հայ–թուրքական արձանագրություններին»

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ հայ-թուրքական գործընթացի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Իսկ ե՞րբ են տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունները։

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ (ապրիլի 21-ին) խորհրդակցություններ է անցկացրել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։ Խորհրդակցություններն անցկացվել են տարբեր փուլերով՝ և՛ կուսակցությունների հետ, և՛ ղեկավարների, և՛ անվտանգության խորհրդում։  Խորհրդակցության շեշտադրումները վերաբերել են հայ-թուրքական արձանագրություններին, և այսօր նախագահը հանդես կգա ուղերձով,-«7օր»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը