Աշխարհ

30.08.2019 16:15


Հայաստան - Իտալիա. վաճառքում մնացել է 3500 տոմս

Հայաստան - Իտալիա. վաճառքում մնացել է 3500 տոմս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Իտալիա հանդիպման տոմսերը մոտ են սպառման։ Արդեն վաճառվել է 11 հազար տոմս, մնացել է 3,5 հազար տոմս, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ) 12։00-20։00-ն։ 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը ստադիոն գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան - Իտալիա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված՝12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ՝ 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ՝ 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Հայաստան - Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին, ժամը 20։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը