Լրահոս

23.04.2010 10:26


Ջոն ՄքԼաֆլինի եւ Արտո Թունջբոյաջյանի համերգի տոմսերը հասանելի են զեղչված գներով

Ջոն ՄքԼաֆլինի եւ Արտո Թունջբոյաջյանի համերգի տոմսերը հասանելի են զեղչված գներով

Հինգ օրից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի' Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին կմասնակցի Արտո Թունջբոյաջյանը:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, ընդառաջ գնալով հանդիսատեսների խնդրանքին, համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը ապրիլի 22-ից սահմանել է նոր գներ տոմսերի համար' փորձելով դրանք առավել մատչելի դարձնել լավ երաժշտության սիրահարների համար:

Ապրիլի 28-ին կայանալիք համերգի տոմսերը կարելի է զեղչված գներով ձեռք բերել Օպերայի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում:

Նոր գներն են.

18.000 ՀՀ դրամ' նախկին 20.000-ի փոխարեն;

20.000 ՀՀ դրամ' նախկին  28.000-ի փոխարեն;

20.000 ՀՀ դրամ' նախկին 30.000-ի փոխարեն;

25.000 ՀՀ դրամ' նախկին 40.000-ի փոխարեն;

25.000 ՀՀ դրամ' նախկին 45.000-ի փոխարեն;

30.000 ՀՀ դրամ' նախկին 50.000-ի փոխարեն;

35.000 ՀՀ դրամ ' նախկին 55.000-ի փոխարեն:

Այս խորագրի վերջին նյութերը