Մեկնաբանություն

02.09.2019 15:09


Ամուլսարը բացահայտեց ամուլ կառավարության էությունը և Նիկոլի տեսակը

Ամուլսարը բացահայտեց ամուլ կառավարության էությունը և Նիկոլի տեսակը

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարում, պատկերավոր ասած, հանդիպել է հետևյալ գրությանը. «Ձախ գնաս՝ ձիդ կկորցնես ու ճանապարհին կմնաս, աջ գնաս՝ գլուխդ կկորցնես, առաջ գնաս՝ սարին դեմ կառնես ու «կլռվես», հետ գնաս՝ ֆուկ կլինես»։

Փաշինյանը հիմա որոշել է տեղից չշարժվել, այսինքն՝ որոշում չկայացնել կամ գոնե ձգել որոշման կայացումը։ Նրան հիմա քավության նոխազներ են պետք, որպեսզի փրկի իր դեմքը։

Այդպիսի նոխազ գտնվել է։ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Սա տեղի է ունենում «Վարչապետին սխալ են զեկուցել չար բոյարները և նախկին հանցավոր ռեժիմի հետ կապ են ունեցել» էժանագին շոուի շրջանակներում։

Փաշինյանը հասկացել է, որ սխալվել է Ամուլսարի հարցում։ Նա ուզում է բացել հանքը, բայց վախենում է որոշում կայացնել, քանզի պոպուլիստ է, և, բացի այդ, լուրջ ճնշումների է ենթարկվում հեղափոխության ու «Իմ քայլը» խմբակցության արտաքին փայատերերի կողմից։ Վերջիններս «ժողովրդի» վարչապետին հասկացրեցին, որ իր դեմ շուռ կտան ծայրահեղական հեղափոխականներին և կտրոհեն իր խմբակցությունը, եթե իրենց ուզածը չանի։

Փաշինյանը հետ քաշվեց։ Այդ ամենի դիմաց հիմա հատուցում է նրա հրահանգները կատարած քննչական խմբի ղեկավարը։ Այլ բան չէր էլ կարող սպասվել։

Հանուն աթոռի՝ Փաշինյանը ժամանակի ընթացքում հանձնելու է իր մյուս ենթականերին ու հրահանգը կատարողներին։

Փաշինյանն ընկերներ չունի։ Դա մարդկային տեսակ է։ Նա «քցել» է բոլորին։

Նիկոլը հանուն իր անձնական բարեկեցության ու հաշվարկների անցավ անգամ իր «պապայի»՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ու իր ազատության համար պայքարող ՀԱԿ–ականների վրայով։ Նա պատրաստ է հանձնել ամեն ինչ ու ամենքին, միայն թե իր կաշին փրկի։

Փաշինյանը 2008–ի մարտի մեկին բախումներ հրահրեց ու կրակի բերան տարավ իրեն հավատացողներին ու վերջում ծլկեց։ Փախուստը դադարեցրեց միայն գործարքի արդյունքում և հայտնվեց պատգամավորական աթոռին։ Նրա համար մարդիկ զրո են, քանզի ինքը խորապես վիրավորված է և չարացած աշխարհից ու մարդկանցից՝ իր ծանր մանկության համար։ Նա գրպանում հաղթահարել է աղքատությունը, բայց գլխում՝ ոչ։ Նա մնացել է պլեբեյ ու պլեբեյական ատելությամբ է տառապում։

Այս ամենը պետք է իմանան իր այսօրվա թիմակիցները և մեկ րոպե անգամ չկասկածեն, որ անհրաժեշտ պահին Նիկոլն իրենց «փուռն» է տալու առանց աչքը թարթելու։ Այնպես որ իրենք չպետք է բարոյական որևէ ճնշում զգան, երբ Նիկոլին կհանձնեն մինչև վերջինիս՝ իրենց հանձնելու պահը գալը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը