Լրահոս

23.04.2010 15:06


Հոգեբան. «Կարևոր է ճանաչել դիմացինին»

Հոգեբան. «Կարևոր է ճանաչել դիմացինին»

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե 21-րդ դարում ապրելը չի նշանակում, որ թուրքերը պետք է մեխանիկորեն փոխվեն: Սակայն նաև հավելել է, որ եթե թուրքը չի փոխվել, չի նշանակում, որ պետք չէ նրա հետ հարաբերվել։

-Կարևոր է ճանաչել դիմացինին. եթե մենք խաբում ենք մեզ, թե թուրքը փոխվել է, մենք մեր գործողությունները սխալ ենք ընտրում: Թուրքը մնում է թուրք. սա կենսափորձ է, և պետք է հարաբերվել նրա հետ՝ չմոռանալով այդ մասին,- ասել Դավիթ Ջամալյանը:

Հոգեբանի խոսքերով՝ Թուրքիայում միշտ էլ եղել են հումանիստ մարդիկ և հիմա էլ կան, որոնք ընդունում են Ցեղասպանության իրողությունը, սակայն 78 մլն-անոց Թուրքիայում նրանք փոքրամասնություն են կազմում։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո տաբուն փոխվեց, և կարծես Թուրքիայում խոսեցին Ցեղասպանության մասին։ Սակայն մեզ մի հարց պիտի մտահոգի՝  եթե տիրապետող դառնա իրականությունը, Թուրքիայում  բոլորը գիտակցեն Ցեղասպանությունը, կզղջա՞ն, թե՞ ավելի ագրեսիվ կդառնան։ Երկուսն էլ զուգահեռ գնալու են, բայց, ցավոք, տիրապետող է լինելու ագրեսիվ դրսևորումը,-նշել է Դավիթ Ջամալյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը