Աշխարհ

05.09.2019 09:28


Apple-ը պատրաստվում Է iPhone-ի ավելի Էժան մոդել թողարկել

Apple-ը պատրաստվում Է iPhone-ի ավելի Էժան մոդել թողարկել

Apple ամերիկյան ընկերությունը մտադրվել Է մինչեւ հաջորդ տարվա գարուն թողարկել iPhone սմարթֆոնի նոր տարբերակ, որի գինն ավելի ցածր կլինի, քան ընթացիկ շարքինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է Nikkei ճապոնական գործարար հրատարակությունը:

Հրատարակությունը նշում Է, որ սմարթֆոնը կդառնա SE շարքի շարունակությունը, սակայն նոր սարքի անվանումն ու գինը դեռեւս չեն որոշվել:

SE շարքը թողարկվել Է 2016 թվականին, այդ տեսակի սմարթֆոնների մեկնարկային գինը կազմել Է 399 դոլար: Ընդգծվում Է, որ նոր ավելի Էժան iPhone-ի հիմնական լսարանը կդառնան զարգացող երկրների շուկաները, որտեղ մեծ ժողովրդականություն են վայելում չինացի արտադրողների, հատկապես Huawei-ի սմարթֆոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը