Լրահոս

23.04.2010 15:50


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված ս.թ. ապրիլի 27-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին, Բարբյուս, Քեռու, Սևաստոպոլյան, Հ.Հակոբյան, Ն.Դուման փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը