Աշխարհ

10.09.2019 15:50


Երևանից Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ թռիչքները հետաձգվել են

Երևանից Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ թռիչքները հետաձգվել են

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երևան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվել է, և Երևանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երևան հասել է 10.09.19 թվականի ժամը 08:10-ին: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երևանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին:

Հավելենք, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ և ըմպելիքներ:

Այս խորագրի վերջին նյութերը