Լրահոս

10.09.2019 16:25


Երևանի «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել

Երևանի «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հին տուն» ռեստորանային համալիրի խոհանոցի ծխատարում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը ինքնամարվել է: Տուժածներ չկան:

Ծխատարում այրվել են մնացորդային յուղեր:

Այս խորագրի վերջին նյութերը