Լրահոս

11.09.2019 16:10


Մասիսում ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կան վիրավորներ (տեսանյութ)

Մասիսում ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արկադի Ս-ի վարած Opel Astra մակնիշի 18 TQ 888 համարանիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գևորգ Ա-ի վարած Opel Vеctra մակնիշի 34 MP 292 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Ա-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 43-ամյա Լևոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Արկադի Ս-ն՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասն՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը