Աշխարհ

14.09.2019 19:13


Մխիթարյանը «Ռոմայի»՝ «Սասուոլոյի» հետ խաղի հայտացուցակում է

Մխիթարյանը «Ռոմայի»՝ «Սասուոլոյի» հետ խաղի հայտացուցակում է

Իտալական «Ռոման» ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ընդգրկվել են Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղի հայտացուցակում։

Կիրակի օրը կայանալիք խաղի հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վաղ կարող է նորամուտը նշել իր նոր թիմի կազմում։

«Ռոմայի» հայտացուցակն, ընդհանուր առմամբ, այս տեսքն ունի․

Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության եթերում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը