Լրահոս

14.09.2019 19:37


Երևանում բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր

Երևանում բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր

Այսօր, սեպտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը