Աշխարհ

16.09.2019 10:14


Ինչպես է «Ռոմայի» ստադիոնը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ)

Ինչպես է «Ռոմայի» ստադիոնը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի Սասուոլոյի դեմ իր նորամուտի խաղում:

Երկրպագուներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալական ակումբի երկրպագուները գոռում են Հենրիխի ազգանունը:

Իտալական «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց իր նորամուտի խաղը տնային մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին: Աչքի ընկավ հռոմեացիների կիսապաշտպան Քրիստիանտեն: 8 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն:

22-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով գնդակը, ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը և բացեց իր գոլերի թիվը Իտալիայի առաջնությունում:

10 րոպե անց «Ռոմայի» չորրորդ գոլը խփեց Կլյուվերտը: Հատկանշական են Պելեգրինիի 3 գոլային փոխանցումները:

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան միայն հյուրերը: 53-րդ րոպեին Բերարդին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 19 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը