Աշխարհ

16.09.2019 11:10


Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին

Ռոման պատասխանել է Twitter-ում Մխիթարյանին հեգնած ֆուտբոլասերին

«Ռոման» երեկ՝ սեպտեմբերի 15-ին, իտալական Ա Սերիայի 3-րդ տուրում 4-2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց «գայլերի» կազմում ու աչքի ընկավ գոլով:

Մոտավորապես միևնույն ժամանակ ԱՊԼ-ի 5-րդ տուրում իր հանդիպումն էր անցկացնում «Արսենալը», որն առաջին խաղակեսում հաղթում էր «Ուոթֆորդին» 2-0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում ձեռքից բաց թողեց հաղթանակը:

«Զինագործների» երկրպագուներից մեկը 2-0 հաշվի ժամանակ Մխիթարյանին հեգնող գրառում էր կատարել «Թվիթերում». «Մենք այս պահին հաղթում ենք առանց նրա: Խնդրում եմ՝ պահեք նրան»: Ավելի ուշ երկրպագուն մեջբերել էր «Գահերի խաղը» ֆիլմի հայտնի արտահայտություններից մեկը՝ «Not today Arsenal not today come on» («Ո՛չ այսօր, «Արսենալ», ո՛չ այսօր, առաջ»):

«Ռոմայի» մամուլի ծառայությունը մեկ գրառման տակ է հավաքել երկրպագուի գրառումների, «Արսենալի» խաղի վերջնական հաշիվի, Մխիթարյանի գոլի մասին իրենց գրառման սքրինշոթը և այդ ամենը վերնագրել. «Not today Smokey, not today»:


Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը